Շուկայում ծիրանը ինքնարժեքից ցածր գնով ենք վաճառում, որ չթափենք․ վաճառողներ

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:34 29-06-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Շատ գյուղացիների դաշտերում տոննաներով ծիրան կա, որ թափվում-փչանում է, չի հավաքվում, որովհետև իրացման հնարավորություն չկա։ Հունիսի 17-18-ին Երևանի շուկաներում 1 կգ որակյալ ծիրանը 800-1000 դրամ էր, մեկ օրվա ընթացքում իջավ 400-ի, արդեն քանի օր է՝ մեծածախը 150-200 դրամ է։ Ծիրանի արտահանման առումով՝ իրավիճակը աչք ծակող է, քանի որ այն հայերի ու Հայաստանի համար բրենդի կարգավիճակ ունի, ու մյուս գյուղմթերքների համեմատությամբ՝ սրա քանակություններն անհամեմատ մեծ են։

Իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում Լարսի անցակետը հեղեղման պատճառով անժամկետ փակ էր։ Հայաստանից բեռնատարները՝ հիմնականում ծիրանով բեռնված, չգիտեն ինչ անել․ ծիրանը փչանում էր։ Յուրաքանչյուր բեռնատարի համար 8 հազար դոլար է վճարվել։

Այսօր Օragir.news-ը այցելեց շուկա և փորձեց տեղում ծանոթանալ ծիրանի գնին, գնորդներից հասկանալ՝ արդյոք հարմար է ծիրան գինը իրենց գրպանին։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին

Ձեզ գուցե հետաքրքրի