Ամերիկյան Sygnus բեռնատար տիեզերանավն առաջին անգամ իրականացրել է միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ուղեծրի բարձրությունը շտկող գործողություն, հաղորդել է նավի արտադրող Northrop Grumman կորպորացիան։
Գործողությունն իրականացվել է հունիսի 27-ին։ Փետրվարին միակցվելով ՄՏԿ-ին, Sygnus-ն օգտագործել է իր հիմնական շարժիչը՝ ՄՏԿ-ն իր աշխատանքային ուղեծիր վերադարձնելու համար Երկրի մակերևույթից մոտավորապես 400 կիլոմետր բարձրության վրա: Մեկ ամսվա ընթացքում կայանը մեկուկես կիլոմետրով մոտենում է Երկրին, ուստի ուղեծրի բարձրության պարբերական շտկման կարիք կար։ 2011 թվականին ամերիկյան Shuttle տիեզերանավի շահագործման դադարեցումից ի վեր ԱՄՆ-ը հնարավորություն չուներ ինքնուրույն իրականացնելու այդ գործողությունը։ Դրա համար օգտագործվել են ռուսական «Պրոգրես» տիեզերական բեռնատարները։
Sygnus-ը սկսել է ուղեծիր առաքել բեռնատարներ 2016 թվականին, բայց այս դերում նա օգտագործվում է առաջին անգամ: «Sygnus տիեզերանավի այս որակով օգտագործումը թույլ կտա աջակցել ՄՏԿ-ի շահագործմանը»,- ասել է Northrop Grumman-ի փոխնախագահ Սթիվ Քլայնը: