Աղվան Հովսեփյանը վիրահատվել է․ Հրապարակ
copy image url

Աղվան Հովսեփյանը վիրահատվել է․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:12 29-06-2022
«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի սկզբին նախկին գլխավոր դատախազ, ներկայում կալանավորված Աղվան Հովսեփյանը վիրահատվել է։ Նա լսողության հետ կապված հին խնդիրներ ուներ` կալանքը սրացում է առաջացրել: Վիրահատել են Միքայելյան հիվանդանոցում, այժմ հետվիրահատական շրջանն է, որը կարող է երկարել՝ հաշվի առնելով վիրահատության բարդությունը։


Հիշեցնենք․ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է հետեւյալում․ «2004-2013 թթ․` գլխավոր դատախազի, իսկ 2014-2018-ը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոններում մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Արշավիր Սարգսյանի հետ՝ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ եւ իր որդիների միջոցով»։ Եվ «ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած եկամուտն օրինականացրել է»:


Եվս մի էպիզոդ վերաբերում է այն բանին, որ 2010 թ․ Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքապետ Հրաչյա Ավագյանին դրդել է «չարաշահել պաշտոնեական լիազորությունը», որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքն օրինականացրել է․ խոսքը Բյուրականում Գրողների միության տան մասին է, որը պատկանում է Աղվան Գառնիկիչին: Մեղադրանքների մեծ մասը հիմնված է ցուցմունքների վրա, եւ փաստաբանները վստահ են, որ գործը դատարանում փլվելու է: Հովսեփյանը կալանքի տակ է 2021-ի սեպտեմբերից։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում