Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Կրեմենչուգի հրթիռակոծությունը, որի արդյունքում ոչնչացվել է «Ամստոր» առևտրի կենտրոնը, իրականացվել է Կուրսկի շրջանի տարածքից։
«Ռուս զավթիչները «Տու-22 Մ3» հեռահար ռմբակոծիչներից արձակված «X-22» հրթիռներով հարվածել են Կրեմենչուգ քաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոնին»,- ասվում է հրամանատարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Այս տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռներն օդ են բարձրացել Շայկովկայի օդանավակայանից, իսկ արձակումները կատարվել են Կուրսկի շրջանից։