Հոկեյի Սթենլիի գավաթի եզրափակչում հանդիպել են «Կոլորադոն» և «Տամպա Բեյը»։
Ֆլորիդայի «Ամելիե» մարզահամալիրում կայացած խաղում «Կոլորադոն» հաղթել է 4։2 հաշվով։ Այս հանդիպման շնորհիվ «Կոլորադոն» դարձել է Սթենլիի 2022 թվականի խաղարկության հաղթող։
Կոլորադոյի թիմը պատմության մեջ 3-րդ անգամ է նվաճում բաղձալի գավաթը. թիմը նմանատիպ հաջողության էր հասել նաև 1995/96 և 2000/01 թ. մրցաշրջաններում։