Ֆեյսբուքում նոր ֆլեշմոբ-ակցիա է սկսվել։ Քաղաքացիները կոչ են անում գոնե 1000 դրամի ծիրան գնել գյուղացիներից, քանի որ Լարսի ճանապարհը
փակ է, այսինքն՝ բերքը արտահանել այս պահին հնարավոր չէ, և այն փչանում է, գյուղացին վնասներ է կրում։ Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Լարսը դեռ ամենքիչը 10 օր փակ է լինելու։
Այս առիթով հաղորդավար Էրիկ Անթառանյանը գրել է․ «Լարսը փակ է, ծիրանը փչանում է, գյուղացին էլի վարկերի տակ ճռռալու է։ Տեղեկություն կա, որ 10 օր փակ է լինելու։ Իսկ ծիրանի սեզոնը շատ կարճ է, ամբողջ բերքը կորելու է։ Հարութը կարևոր
նախաձեռնությամբ է հանդես եկել։
Եթե ամեն մեկս այս սեզոնի ընթացքում ընդամենը 6 կգ ծիրան գնենք, ապա զգալի օգնած կլինենք գյուղացիներին։ Խանութներում այն մինչև 300 դրամ է, շուկաներում` 150֊250։ Եկեք օգնենք գյուղացուն, մենք իրանց պահածն ենք։ Սա էլ Գյուղնախարարության չեղարկման հետևանքները։ Մեզ օր առաջ անհրաժեշտ է առնաձին գերատեսչություն»,- գրել է Անթառանյանը։