«Ozon»-ը սկսել է զուգահեռ ներմուծման միջոցով ներկրվող էլեկտրոնիկա վաճառել
copy image url

«Ozon»-ը սկսել է զուգահեռ ներմուծման միջոցով ներկրվող էլեկտրոնիկա վաճառել

Ավելին 2 տարի առաջ - 12:38 24-06-2022
«Ozon» առևտրային հարթակի կայքում սկսվել է զուգահեռ ներմուծման մեխանիզմով ՌԴ ներկրված ապրանքների վաճառքը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Ozon-ում առկա են զուգահեռ ներմուծման միջոցով ներկրված ապրանքներ։ Մենք արդեն սկսել ենք հարթակից էլեկտրոնիկայի հայտնի ապրանքանիշերի վաճառքը՝ ներառյալ սմարթֆոնները, համակարգիչները և դրանց բաղադրիչները, որոնք ներկրվում են զուգահեռ ներմուծման մեխանիզմով»,- ասվում է առևտրային հարթակի տարածած հայտարարության մեջ։

Այսպիսով, «Ozon»-ը դարձավ երկրորդ հարթակը, որը զբաղվում է զուգահեռ ներմուծման սխեմայով ՌԴ ներկրկվող ապրանքների, այդ թվում՝ արտասահմանյան էլեկտրոնիկայի վաճառքով։ Հունիսի 23-ին «Կոմերսանտ»-ը հաղորդել էր «Սվյազնոյ»-ից նման ապրանքների վաճառքի մեկնարկի մասին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում