Ուղիղ եթեր
Հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են ֆրանսիական ակումբներ
copy image url

Հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են ֆրանսիական ակումբներ

Սպորտ 2 տարի առաջ - 00:31 22-06-2022
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է փոխի ակուբային գրանցումը։

«Կրասնոդարի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ակումբներ։ Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին.

«Էդիկն ինձ ասել է, որ կարիերան շարունակելու տարբերակներ ունի Ֆրանսիայում։ Ամեն օր նոր ինֆորմացիա կա իր մասով. հայտնի դարձավ նաև Գերմանիայի Բունդեսլիգայից հետաքրքրության մասին»,- ասել է Բերեզովսկին «Megaratings»-ի հետ զրույցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է «Նանտը»։