Իսպանական Mango ռիթեյլերը կհրաժարվի Ռուսաստանում ուղիղ վաճառքից, այդ թվում՝ առցանց վաճառքից, և կվաճառի երկրում իր 55 խանութները, որոնք կշարունակեն գործել ֆրանշիզով, հայտնել են իսպանական El País և La Vanguardia թերթերի աղբյուրները:
Ընկերությունը դա արել է Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած «միջազգային աշխարհաքաղաքական անորոշության» պատճառով, նշում են Mango-ի աղբյուրները։
Ընկերությունն արդեն խանութների վաճառքի գործարքներ է կնքել Ռուսաստանում մի քանի գործընկերների հետ։ Առաջին երկու խանութները կհանձնվեն հաջորդ շաբաթ, ևս 22-ը՝ հունիս-հուլիս ամիսներին։ Սպասվում է, որ Mango-ի գործընկերները կշարունակեն ապրանքներ գնել ընկերությունից, սակայն ինքնուրույն կկազմակերպեն առաքումները Ռուսաստան։