Պատերազմի սկզբից ի վեր ՌԴ-ն կրկնապատկել է ԵՄ էներգակիրների վաճառքից եկամուտները
copy image url

Պատերազմի սկզբից ի վեր ՌԴ-ն կրկնապատկել է ԵՄ էներգակիրների վաճառքից եկամուտները

Արտաքին 2 տարի առաջ - 17:28 28-04-2022
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը Եվրամիության երկրներին էներգակիրների վաճառքից եկամուտները գրեթե կրկնապատկել է։ Այս մասին հաղորդում է Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների ֆիննական կենտրոնը (CREA): Նույնիսկ այդ վաճառքների ծավալների ընդհանուր նվազման դեպքում դրանց էներգետիկ էմբարգոյի մասին խոսակցությունների ֆոնին դրանց գների աճը Մոսկվային բերել է մոտ 63 միլիարդ եվրո։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո երկու ամսվա ընթացքում Մոսկվան Եվրամիությանը վաճառել է 44 միլիարդ եվրոյի էներգակիրներ, ինչը երկու անգամ ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքներից։ Միաժամանակ, այս ժամանակաընթացքում նվազել են գնումների ծավալները։ Կենտրոնի տվյալներով՝ ԵՄ նավթի ներկրման ծավալը կրճատվել է 20 տոկոսով, ածխինը՝ 40 տոկոսով։ Սակայն գազի ներմուծումն աճել է։

Հիմնական գնորդը, ինչպես նախկինում, Գերմանիան է։ Պատերազմի երկու ամիսների ընթացքում երկիրը ներմուծել է 9 միլիարդ եվրոյի էներգակիր։

Ամենից շատ դիտված