Ուկրաինայում արդեն 16 վրացի է զոհվել. ևս մեկ մարտիկ սպանվել է Լիսիչանսկի մոտ
copy image url

Ուկրաինայում արդեն 16 վրացի է զոհվել. ևս մեկ մարտիկ սպանվել է Լիսիչանսկի մոտ

Արտաքին 2 տարի առաջ - 15:42 19-06-2022
Ուկրաինայում, Լիսիչանսկի մոտ, ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել՝ 42-ամյա Ալուդա Զվիադաուրին, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Երկրի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանի դեսպանատունը տեղյակ է վրացի կամավորի զոհվելու մասին և համապատասխան ընթացակարգեր են սկսվել։

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, Ալուդա Զվիադաուրին կռվել է չեչենա-ուկրաինական գումարտակում և զոհվել է՝ վիրավորին կրակի գծից դուրս բերելու ժամանակ։

Պատերազմի սկզբից ի վեր արդեն 16 վրացի է զոհվել, որոնցից հինգը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են։