Խաղաղության օրակարգ կարող ենք բերել միայն այն ժամանակ, երբ ունենանք հզոր, ամուր, ուժեղ անվտանգության համակարգ․ Աբրահամյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:24 18-06-2022
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Մեկուկես տարի՝ հետպատերազմյան ողջ ժամանահատվածում, նախընտրական ժամանակահատվածում, ընտրություններից հետո, այս իշխանությունը շարունակում էր հասարակությանը խաբել, որ մեր ժողովրդին տանում է խաղաղության, ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր մեզ՝ բոլորիս, բացահայտ ասում է՝ ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի։ Ավելին, նրա ողջ հռետորաբանությունն ուղղված է նրան, որ մեր թշնամիները, մեզ ոչնչացնել ցանկացողները շատ են, և որևէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի»։

Տիգրան Աբրահամյանն ընդգծեց․ «Հետպատերազմյան ժամանակահատվածում ռազմական գործիչները, ոլորտային մասնագետները խոսում էին բանակի վերականգնման, մարտունակության մասին, իսկ այս իշխանությունը, իր ողջ ռեսուրսը դրած, փորձում էր բոլորին համոզել, թե ընդդիմությունը երկիրը տանում է պատերազմի, արկածախնդրության։ Մեր նպատակն էր, որն այսօր ևս պնդում ենք, հետևյալը․ մեր երկրում խաղաղության օրակարգ կարող ենք բերել միայն այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենա հզոր, ամուր, ուժեղ անվտանգության համակարգ։ Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, եթե նույնիսկ պատերազմ լինի, այն պատերազմը կանխել կամ ժամանակին դադարեցնել, երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի