Մեր զինվորն ուժեղ է, իրեն ամուր թիկունք է հարկավոր․ սահմանապահ գյուղի բնակիչ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:47 30-09-2022
«Թուրքին վստահել չի լինի, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց հայ-ադրբեջանական սահմանի դարպաս հանդիսացող Երասխ համայնքի բնակչուհի Անահիտ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Խաղաղության դարաշրջանի» մասին հայտարարություններին։

«Խաղաղություն ասում են, բայց երեկ գիշերը էլի 3 հոգի սպանվեցին, ինչի՞ համար։ Մեր երեխաներին թողում ենք դրսում, բայց անընդհատ ահ ու վախը սրտներումս՝ հանկարծ ինչ-որ կրակոց չլինի, հանկարծ ինչ-որ մի բան չլինի։ Ո՞ւր գնանք, էստեղից մինչև Երևան քանի՞ կիլոմետր է ընդամենը։ Ուր էլ գնանք, մեկ է, չի վերջանալու էս ամենը։ Պետք է մնանք, պայքարենք։ Մեզ ուժեղ ղեկավարներ են պետք, որ դիմադրենք էս ամենին, հաղթահարենք էս ամենը։ Պետք է իրար հետ հաշվի նստեն, մարդկանց կարծիքը հաշվի առնեն, զենքեր գնեն։ Մեր զինվորներն ուժեղ են։ Ուղղակի իրենց մի քիչ պինդ թիկունք է հարկավոր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված