Մեր պետությունում չկա մի ոլորտ, որի ղեկավարի փորձից մենք կարող ենք գոհ լինել. քաղաքացի

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:43 18-06-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

ԱԺ ՔՊ խմբակցության գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է, որն այժմ զբաղեցնում է վարչապետի օգնականի պաշտոնը: Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Բոլոր նախկին գլխավոր դատախազները՝ Արթուր Դավթյանը, Գևորգ Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը, Արամ Թամազյանը, Բորիս Նազարյանը և Հենրիկ Խաչատրյանը, մինչև գլխավոր դատախազ նշանակվելը եղել են դատախազության աշխատակիցներ, համակարգում տարբեր պաշտոններ են զբաղեցրել, ապա միայն նոր դարձել գլխավոր դատախազ։ Աննա Վարդապետյանը, սակայն, անկախ Հայաստանի պատմության մեջ կլինի առաջին գլխավոր դատախազը, որը նախկինում երբեք դատախազությունում չի աշխատել։

Այսօր Օragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ կարծիք ունեն կարող է լավ գլխավոր դատախազ լինել մեկը, ով առհասարակ Դատախազությունում չի աշխատել։

Ամենից շատ դիտված