ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը  ընդունել է Կապանի համայնքի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
copy image url

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Կապանի համայնքի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Ներքին 2 տարի առաջ - 18:39 17-06-2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, բարձր գնահատելով Մայր Հայրենիքի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում հատուկ նշանակության է արժանացրել համայնքների միջև կապերի ամրապնդումն ու Կապանի համայնքի ղեկավարի` այդ ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները ուղեկցվեն կրթական, մարզամշակութային և հայրենաճանաչության տարբեր միջոցառումներով:

Շնորհակալություն հայտնելով Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար՝ Կապանի քաղաքապետը վստահեցրել է, որ մի շարք ծրագրերի շուրջ փոխգործակցության համար Ստեփանակերտի քաղաքապետի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Հանդիպմանը մասնակցում էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Ամենից շատ դիտված