Գևորգ Պապոյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
copy image url

Գևորգ Պապոյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Ներքին 1 տարի առաջ - 17:45 15-03-2024
Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանը, իրականացվող ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, հանրային ներդրումների կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսության արտահանման դիվերսիֆիկացմանը, պետական բաժնեմասնակցությամբ ընկերությունների գործունեությանը, ինչպես նաև նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին։

Ամենից շատ դիտված