Թբիլիսիում բացվել է Սերգեյ Փարաջանովի անվան փողոց
copy image url

Թբիլիսիում բացվել է Սերգեյ Փարաջանովի անվան փողոց

Ավելին Ներքին 2 տարի առաջ - 14:18 17-06-2022
Փարաջանովի անունով է կոչվել Մթածմինդայի փողոցներից մեկը, որտեղ նա ծնվել է և մեծացել. համանուն փողոցի հարևանությամբ Կոտե Մեսխի նրբանցքը։ Փողոցում տեղադրվել է ցուցատախտակ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Փարաջանովն ապրել ու աշխատել է Թբիլիսիում, Կիևում և Երևանում։ Այն բանից հետո, երբ նրա ֆիլմերը սկսեցին ներկայացվել միջազգային կինոփառատոներում, 80-ականների վերջին նա համաշխարհային համբավ վայելեց։ Մթածմինդայում Փարաջանովի տանն են եղել Մարչելո Մաստրոյանին և Իվ Սեն Լորանը:

Թբիլիսիում Փարաջանովի տան ամբողջական կահավորումը նրա կամքով տեղափոխվել է Երևան՝ նրա կենդանության օրոք, և դարձել Փարաջանովի թանգարանի ցուցանմուշները։

Փողոցի բացմանը Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) պատգամավորները, արվեստի գործիչները, Փարաջանովի ընկերներն ու հարազատները նշել են Փարաջանովի մեծ ներդրումը Վրաստանի մշակույթի և կինեմատոգրաֆիայի մեջ։

«Յուրաքանչյուր թբիլիսցու, մեր երիտասարդության և հաջորդ սերնդի համար շատ կարևոր է միշտ հիշել մեր մայրաքաղաքում մեծացած այս հանճարեղ նկարչին և գնահատել նրա հսկայական ներդրումը վրացական արվեստի զարգացման գործում: Սերգեյ Փարաջանովը իր ինքնատիպ ոճով, բազմազանությամբ և ոչ ստանդարտ մոտեցումներով պատվավոր տեղ է զբաղեցրել կինոաշխարհում։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդն ու քաղաքապետարանն անում են ամեն ինչ նրա անունը հավերժացնելու համար։ Այսօրվա միջոցառումը դրա վառ օրինակն է»,- փողոցի բացմանը ասել է Թբիլիսիի սակրեբուլոյի փոխնախագահ Զուրաբ Աբաշիձեն։

Ամենից շատ դիտված