Արարատի մարզում ջուրը ողողել է մի ամբողջ գյուղի ճանապարհը․ արտակարգ իրավիճակ
copy image url

Արարատի մարզում ջուրը ողողել է մի ամբողջ գյուղի ճանապարհը․ արտակարգ իրավիճակ

Ներքին 2 տարի առաջ - 13:55 17-06-2022
Արդեն 2 ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Դարակերտ գյուղի սկզբնամասում գտնվող խմելու ջրի՝ ԽՍՀՄ տարիներից գործող ջրի բաշխիչ պոմպակայանում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 ժամ է՝ խմելու ջուրը անխնա հոսում է ու ողողել է ողջ ճանապարհը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գյուղացիները նշել են, որ իրենց ահազանգով ժամանել են «Վեոլիա ջրի» մասնագետները, որոնք սնուցող հատվածը փակել են ու սպասում են, մինչև խողովակաշարերի միջի ջուրը դատարկվի, որ սկսեն վնասված ջրախողովակը վերանորոգել։

Ամենից շատ դիտված