Ուղիղ եթեր
Կանցկացվի Արցախյան պատերազմի հերոս Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի հուշամրցաշար
copy image url

Կանցկացվի Արցախյան պատերազմի հերոս Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի հուշամրցաշար

Սպորտ 2 տարի առաջ - 18:57 16-06-2022
«Հիլլզ» սպորտային համալիրում տեղի կունենա Արցախյան պատերազմի ընթացքում նահատակված հերոս, Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագ մարզիկ Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի երկրորդ հուշամրցաշարը։

Հուշահամրցաշարն անց է կացվում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի, «Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպության, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և այլ հովանավորների աջակցությամբ։

Հարկ է ընդգծել, որ մրցաշարը մեկնարկելու է Հենրիկ Հակոբյանի ծննդյան օրը՝ 2022 թվականի հունիսի 17-ին։ Այդ օրը լրանում է նաև Գուրգեն Հակոբյանի ջանքերով ստեղծված «Henri Hills» ակումբի գործունեության և ակումբի ներքո հանդես եկող Հայաստանում առաջին Ջրագնդակի աղջիկների թիմի գործունեության մեկ տարին, ինչպես նաև իր գործունեությունն է մեկնարկում Ջրագնդակի պարալիմպիկ թիմը:

Արցախյան պատերազմի հերոս Հենրիկ Հակոբյանը, բազմաթիվ հաջողություններ գրանցելով ջրագնդակ մարզաձևում, դարձել էր Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագը: