Իսկ մարդկանց հիասթափեցնելու համար ո՞վ պետք է պատասխան տա
copy image url

Իսկ մարդկանց հիասթափեցնելու համար ո՞վ պետք է պատասխան տա

Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:00 15-06-2022
Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու և պայքարի նոր փուլ մտնելու մասին։ Իրականում նրա հայտարարության գլխավոր միտքը վրանները հավաքելն էր, պայքարի նոր փուլ կամ մարզերով մեկ ցանցային պայքար սկսելն ընդամենը իրավիճակը մեղմող կեղծ բացատրություն էր, որ մարդկանց վերջնական հուսախաբ չանեն։ Բայց մարդկանց՝ Ֆրանսիայի հրապարակում օրերով գիշերները այնտեղ մնալով իսկապես հանուն հայրենիքի պայքարողներին, Իշխանն ու մյուսները՝ Վանեցյանը, Սարգսյանը, Քոչարյանը և այլք, արդեն իսկ հուսախաբ արեցին։ Ու արեցին, ցավոք սրտի, վերջնականապես։

Մի անգամ նոյեմբերի 9-ին այդպես վարվեցին, երբ բունկերում ծվարած Նիկոլին նորից շանս տվեցին վերադառնալ Կառավարության շենք և մատ թափ տալ իրենց վրա։ Հետո արտահերթ ընտրությունների ժամանակ հուսախաբ արեցին, երբ որոշեցին Նիկոլի օրակարգով գնալ նրա հետ՝ նրա իշխանության օրոք արտահերթ ընտրության, ու պարտվեցին։ Հիմա էլ վրանները հավաքելով ու առանց որևէ արդյունք գրանցելու մարդկանց տուն ուղարկելով են հուսախաբ անում։

Հիասթափությունն ամենամեծ հարվածն է հանուն հայրենիքի պայքարում։ Ու այս ամենի համար պատասանատու է ներկայիս ընդդիմությունը, որ ամեն անգամ մարդկանց հանում է փողոց, ման տալիս քաղաքով մեկ ու ճամփում տուն։ Դուք մարդկանց հույսի վերջին փշրանքները ոչնչացնելու համար ի՞նչ պատասխան եք տալու։ Վանեցյանը, Սաղաթելյանն ու նախկին նախագահները պետք է կանգնեն հանրության առաջ ու մեղա գան, ներողություն խնդրեն, ասեն՝ մենք սխալվեցինք, հարգելի՛ հայրենակիցներ, մեզ հետ այլևս հույս մի՛ կապեք, գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք։ Մենք իրականում ձախողված ընդդիմություն ենք, մենք ի վիճակի չենք Նիկոլին հեռացնելու, կարո՞ղ եք՝ դուք հեռացրեք։ Ա՛յ դա կլինի ազնիվ քայլ, ընդ որում՝ միակ ազնիվ քայլը այս ամենի մեջ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում