Աննա Հակոբյանը ստատուս է գրել հարցազրույցիս ի պատասխան, իսկ հետո անմիջապես բլոկել է ինձ
copy image url

Աննա Հակոբյանը ստատուս է գրել հարցազրույցիս ի պատասխան, իսկ հետո անմիջապես բլոկել է ինձ

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 15:35 09-01-2025
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ստատուս է գրել #կրթվելընորաձեւէ հաշթագով և, ցուցադրելով աննախադեպ անվախություն, անմիջապես բլոկել է ինձ:

Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միեւնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»: