Սա դավաճան անհայրենիքների կողմից ղեկավարվող հայկական ֆուտբոլի իրական դեմքն է․ Հովհաննես Պողոսյան
copy image url

Սա դավաճան անհայրենիքների կողմից ղեկավարվող հայկական ֆուտբոլի իրական դեմքն է․ Հովհաննես Պողոսյան

Միտք 2 տարի առաջ - 23:39 12-06-2022
Մեր Մ21 հավաքականն ավարտեց իր անփառունակ, խայտառակ ելույթը ԵՎՐՈ 2023 ընտրական փուլում՝ 10 խաղ, 9 պարտություն։ Սա դավաճան անհայրենիքների կողմից ղեկավարվող հայկական ֆուտբոլի իրական դեմքն է։ Արդեն 4 տարի է՝ սին խոստումների, բարձրագոչ ու ստահոդ հայտարարությունների, արտերկրից հրավիրվող մասնագետների համագործակցությամբ փայլուն ֆուտբոլային ապագա կերտելու մասին հեքիաթների ականատեսն ենք։ Վերջին տարիներին «Ես հպարտ եմ, որ հայ եմ» արտահայտությունը մի տեսակ կորցրել է իր իմաստը, մանավանդ ֆուտբոլիստների և ֆուտբոլասերների համար։

Այսօր ֆուտբոլն այն ոլորտներից է, որն ի թիվս ՀՀ մյուս այլ ոլորտների կործանվում է ապիկար դավաճանների ձեռքով։ Ֆուտբոլը չի ներում մելիքբեկյանանիկողոսյանական և քպ-ական տանդեմի նման պատահականություններին։ Լսե՛ք, ա՛յ թրքահարճ անբարո դավաճաններ, ազատեք հայկական ֆուտբոլը ձեր ներկայությունից, ձեր կեղտոտ գործերը դեռ կբացահայտվեն, որ դուք նույնիսկ մարմնավաճառի ազնվություն ու ինքնասիրություն չունեք, պարզից էլ պարզ է։ Չքվեք հայկական ֆուտբոլից, գոնե հիմա ընդունեք, որ կործանում եք հայկական ֆուտբոլը, դուք վաղուց եք ձեր զորակցությունը հայտնել դիլհամ ասկերովներին ու շահբազ գուլիևներին, ադրբեջանցի զինվորներին՝ թե նրանք էլ մայրեր ունեն, դուք ձեզ դուրս եք դրել հայ ազգից....

ԽՍՀՄ հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիս Հովհաննես Պողոսյան