Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը։ Այս մասին հայտնում է «168 ժամը»։
Հիշեցնենք, որ այդ հարցազրույցն առաջ էր բերել ադրբեջանական կողմի դժգոհությունը, որի պատճառով ռուսական լրատվամիջոցի կայքի հասանելիությունն Ադրբեջանում արգելափակվել էր։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ այդ հարցազրույցը հակասում է ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դեկլարացիայի դրույթներին։ Եւ ահա, այսօր արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, որ այդ հարցազրույցն ու դրա հետ կապված նյութերն հեռացվել են։