Պավել Դուրովը հայտարարել է Telegram Premium վճարովի բաժանորդագրության մեկնարկի մասին
copy image url

Պավել Դուրովը հայտարարել է Telegram Premium վճարովի բաժանորդագրության մեկնարկի մասին

Ավելին 2 տարի առաջ - 22:03 10-06-2022
Հունիսին Telegram մեսենջերում կհայտնվի վճարովի բաժանորդագրություն՝ «լրացուցիչ հնարավորություններով, արագությամբ և ռեսուրսներով», հայտարարել է դրա ստեղծող Պավել Դուրովը։

«Մենք հասկացանք, որ միակ տարբերակը՝ թույլ տալ մեր ամենախստապահանջ երկրպագուներին ստանալ ավելին, միաժամանակ մեր գոյություն ունեցող գործառույթներն անվճար պահելով, ավելի բարձր սահմանաչափերը վճարովի դարձնելն էր: Ահա թե ինչու այս ամիս մենք ներկայացնում ենք Telegram Premium-ը՝ բաժանորդագրության պլան, որը թույլ է տալիս ցանկացածին ձեռք բերել լրացուցիչ հնարավորություններ, արագություն և ռեսուրսներ: Այն նաև թույլ կտա օգտատերերին աջակցել Telegram-ին և միանալ այն ակումբին, որն առաջինը կստանա նոր հնարավորություններ»,- գրել է Դուրովը Telegram-ի իր ալիքում։

Միաժամանակ նա խոստացել է, որ մեսենջերի բոլոր առկա գործառույթները կմնան անվճար, նույնիսկ կհայտնվեն բազմաթիվ նոր անվճար գործառույթներ։

Ամենից շատ դիտված