Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ․ Հրապարակ
copy image url

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:23 10-06-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին աջակցող հայտարարություններ անելուց զատ, զբաղվում է նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նախօրեին նա եւ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդը հանդիպել են հայաստանյան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ եւ, ըստ որոշ տեղեկությունների, տեղեկացրել, որ հայաստանյան իշխանությունների հետ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր են մշակում։ Հանդիպման մասնակիցներից ոմանք տարածում էին ամերիկացիների հետ հանդիպման նկարները եւ շնորհակալություն հայտնում հեռացող դեսպան Թրեյսիին՝ իրենց աջակցելու համար։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված