Իրանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր համաձայնագրի ձեռքբերման մասին
copy image url

Իրանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր համաձայնագրի ձեռքբերման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 20:14 15-12-2021

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) երեքշաբթի օրը բանակցություններ է վարել Իրանի իշխանությունների հետ, որոնց ընթացքում նրանք համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի շուրջ են պայմանավորվել կողմերը, սակայն գոհունակություն է հայտնել գործարքի արդյունքներից։

«Անցած գիշեր մենք լավ համաձայնություն ձեռք բերեցինք ՄԱԳԱՏԷ-ի հետ, որը կարող է վերացնել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ մի շարք մտահոգություններ, ինչպես նաև հանգեցնել ավելի մեծ համագործակցության գործակալության հետ»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:

Նախօրեին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին ասել էր, որ Քերեջում գտնվող ցենտրիֆուգների հավաքակայան դիտորդների մուտքի հարցը պետք է լուծվի խնդրի հետ մեկտեղ՝ վերադառնալով միջուկային գործարքին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրան կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Իրանը թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին պահպանել հսկողության տեսախցիկներն իր միջուկային օբյեկտներում։

Ձեզ գուցե հետաքրքրի