44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը երեխա է ունեցել
copy image url

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը երեխա է ունեցել

Ներքին 2 տարի առաջ - 11:57 08-06-2022
44-օրյա պատերազմում զոհված զինծռայողի մայրը զավակ է ունեցել:

Այս առնչությամբ բժիշկ գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել.

«Ինքը ուրիշ է… հերոսածին մայրիկից ծնված, բոլորիս նոր կյանք տված Վանեն է։
Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց Վանեի ծնունդը ուժ եւ կյանք տվեց իրենց ընտանիքին։

Տիկին Անգելինան յուրահատուկ կին է. իր բարությունը սահմաններ չունի։ Բուժումների բարդ ու ոչ այնքան հարթ ճանապարհը անցել ենք միասին. չնայած մեծ վշտին՝ իրենից բացարձակ նեգատիվ էներգիա չէր գալիս, այլ հակառակը՝ վստահություն, սեր, հոգատարություն:

Շնորհակալ եմ շատ փոխադարձ սիրո եւ հարգանքի համար»:

Ամենից շատ դիտված