Զոհված զինծառայողի մայրը հացադուլը շարունակում է, վիճակը թույլ է, բայց իրեն ձիգ է պահում
copy image url

Զոհված զինծառայողի մայրը հացադուլը շարունակում է, վիճակը թույլ է, բայց իրեն ձիգ է պահում

Ներքին 1 տարի առաջ - 12:44 19-05-2023
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը շարունակում է հացադուլը։

«Վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, պատգամավորներ են տեսակցել Գայանեին, ասացին՝ վիճակը թույլ է, բայց իրեն ձիգ է պահում, հացադուլը շարունակում է, միայն ջուր է խմում։ Գայանեի մասին վերջին տեղեկությունը դա է եղել»,- Oragir.News-ի հետ զրույցւոմ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը։

Նշենք, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր՝ ժամը 13:00-ին, Շենգավիթի դատարանում։

«Բոլորին խնդրում ենք այսօր՝ ժամը 13։00-ին լինել դատարանի բակում և սատարել մեր Գայանեին»,- հավելեց զոհված զինծառայողի մայր Գայանե Արզումանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը տեղեկություն էր հրապարկել, թե զոհված զինծառայողների ծնողներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին:

Զոհված զինծառայողների ծնողները հերքեցին այդ տեղեկությունը, ավելին՝ տեսանյութ հրապարակեցին, որ Փաշինյանի որդին ինքնակամ է նստել իրենցից մեկի ավտոմեքենան: Այնուհանդերձ ոստիկանության կարմիրբերետվորները բռնի ուժի կիրառմամբ՝ ձեռնշղթաներով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 4 ծնողի: Նրանցից 3-ին ազատ արձակեցին, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրեցին:

Ամենից շատ դիտված