Ընդդիմությունը շարունակում է ակցիաները։ Այժմ նրանք ԵՄ դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիա անելու համար։
«Դիմադրության» շարժման անդամները ԵՄ դեսպանատան մոտ թողեցին հունիսի 3-ին բախումների արդյունքում քաղաքացիների կորցրած կոշիկները։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հենց ԵՄ գրասենյակի դիմաց՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում, բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Պաշտոնական տվյալներով՝ վնասված է ստացել 60 անձ, որից 39-ը՝ ոստիկան: Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ: