Պատերազմի ժամանակ մեդալ, շքանշան կորցրած անձինք կարող են դիմել Արցախի նախագահի աշխատակազմ
copy image url

Պատերազմի ժամանակ մեդալ, շքանշան կորցրած անձինք կարող են դիմել Արցախի նախագահի աշխատակազմ

Ներքին 3 տարի առաջ - 14:09 26-05-2021

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ԼՂՀ պետական պարգևը (շքանշան, մեդալ) կորցրած անձինք կամ նրանց հարազատները կարող են դիմել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ՝ պետական պարգևի վկայականի կրկնօրինակը կամ տվյալ փաստը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու համար:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ պետական պարգևները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:

Ամենից շատ դիտված