Սիրիայում բախումների ժամանակ ավելի քան 230 կառավարական զինյալ է սպանվել
copy image url

Սիրիայում բախումների ժամանակ ավելի քան 230 կառավարական զինյալ է սպանվել

Արտաքին 1 ամիս առաջ - 17:48 09-03-2025
Սիրիայի անցումային կառավարության առնվազն 231 անվտանգության աշխատակից է զոհվել երկրի արևմուտքում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ զինված բախումների ժամանակ։

Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրին։

«[Սիրիայի] ափին իրականացվող գործողությունների ժամանակ սպանվել է պաշտպանության նախարարության և անվտանգության ուժերի 231 անդամ»,- ասել է Դամասկոսի նոր կառավարությանը ենթակա անվտանգության ուժերի աղբյուրը։

Ամենից շատ դիտված