Հայաստաննի նորանկախ պատմության մեջ նման ծավալի ռեպրեսիաներ չեն եղել․ Հրապարակ
copy image url

Հայաստաննի նորանկախ պատմության մեջ նման ծավալի ռեպրեսիաներ չեն եղել․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:16 07-06-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման ծավալի ռեպրեսիաներ չեն եղել, բայց որեւէ ճնշում, բռնություն մեր շարժումը կասեցնել չի կարող: Անցած 35 օրերին ոստիկանությունը, պաշտոնական տվյալներով, բերման է ենթարկել 2 հազար100 հոգու, 48 արժանապատիվ քաղաքացի ձերբակալվել է, որից 27-ն այս պահին արդեն կալանքի տակ են, եւս մի քանի գործ ընթացքի մեջ է»:

Իհարկե, իշխանական ռեպրեսիաները մեզ համար նորություն չեն, եւ դրանք հատկապես թափով ծավալվում էին 2008-ի մարտի 1-ից հետո, բայց այն ժամանակ 10 զոհ ունեինք, եւ իրավիճակը համադրելի չէ այսօրվա խաղաղ ակցիաների հետ։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված