Իրաքում խոցվել է 1 միլիոն հաբ կապտագոն տեղափոխող ինքնաթիռը
copy image url

Իրաքում խոցվել է 1 միլիոն հաբ կապտագոն տեղափոխող ինքնաթիռը

Ավելին 2 տարի առաջ - 17:01 05-06-2022
Իրաքի անվտանգության ուժերը թեթև շաժիչով ինքնաթիռ են խոցել, որը մեկ միլիոն հաբ կապտագոն էր տեղափոխում: Ամֆետամինի շարքի այս խթանիչն առավել հայտնի է որպես «ջիհադականների թմրանյութ»՝ իսլամիստ գրոհայինների շրջանում լայն տարածվածության պատճառով, հաղորդում է Middle East Eye պարբերականը։

Պարբերականը նշում է, որ Հետախուզության դաշնային գործակալությունն իմացել է նախապատրաստվող մաքսանենգության մասին և կրակ է բացել ինքնաթիռի ուղղությամբ՝ երբ այն մտել է երկրի օդային տարածք։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել, սակայն օդաչուին հաջողվել է փախչել «դեպի հարևան երկրի սահմանը»։

Կապտագոնը ամֆետամին տեսակի թմրանյութ է, որը լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքում՝ ԻՊ-ի շնորհիվ, որի զինյալներն այն օգտագործում են «առույգության համար»: 2021թ․-ին դեղամիջոցի վաճառքը գերազանցել է 5 միլիարդ դոլարը, կապտագոնի հիմնական արտադրողը Սիրիան է, հիմնական սպառողը՝ Սաուդյան Արաբիան։