Անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում կործանված Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» հրթիռով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությունում իր աղբյուրը։
Ավիավթարը խլել է 38 մարդու կյանք, օդանավում եղել է 67 մարդ։
«Ադրբեջանական կողմն ունի «Պանցիր-Ս» հրթիռի մի մաս, որը դուրս է բերվել ինքնաթիռից և նույնականացվել միջազգային փորձաքննության արդյունքում»,- ասել է աղբյուրը։
Փետրվարի 4-ի երեկոյան Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցը, որում նշվում է, որ օդանավը ենթարկվել է արտաքին օբյեկտների ազդեցության։