«Ես պոռնիկ չեմ». Թուրքիայում սկսվել է ստորագրահավաք՝ Էրդողանի  արտահայտությունից հետո
copy image url

«Ես պոռնիկ չեմ». Թուրքիայում սկսվել է ստորագրահավաք՝ Էրդողանի  արտահայտությունից հետո

Արտաքին 2 տարի առաջ - 16:43 03-06-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գեզի զբոսայգու ցուցարարների հասցեին հնչեցրած «պոռնիկ» արտահայտությունից հետո change.org կայքում ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

«Ես պոռնիկ չեմ» (Ben sürtük değilim) գլխագրով ստորագրահավաքի հայտարարության տեքստում մասնավորապես նշված է, որ նախագահի պաշտոնն անաչառ պաշտոն է, և նախագահը չի կարող վիրավորել իր ժողովրդի մի մասին, եթե անգամ նա նախագահ է, նա այդ իրավունքը չունի:

Ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակները շեշտել են, որ նախագահի համար հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հավասար լինի, և հայհոյանքը չի կարող ու չպետք է տեղ գտնի քաղաքացիներին ուղղված նրա բառապաշարում:

Ձեզ գուցե հետաքրքրի