Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում նոր անդրսահմանային գործողության անցկացումը Անկարային թույլ կտա վերահսկողության տակ վերցնել համատեղ սահմանի 600 կմ հատվածը, գրում է Türkiye թերթը՝ հղում անելով ռազմական և դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ այդմ, դա կնպաստի, որ հարակից տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները հասնեն նվազագույնի, նշվում է հրապարակման մեջ։
Որոշ հատվածներում գործողությունը, ըստ թերթի, կանցկացվի 45 կմ խորության վրա, ինչը թույլ կտա «ազատագրել» 470 սիրիական բնակավայր։ Թել-Ռիֆաթ և Մանբիջ շրջանների նկատմամբ վերահսկողությունը, լրատվամիջոցների տվյալներով, Թուրքիային թույլ կտա ստեղծել 35 կմ անվտանգության գոտի և կատարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջադրված ռազմավարական խնդիրը։
Նա հունիսի 1-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր հարակից տարածքներում նոր ռազմական գործողության մեկնարկի մասին։ Նրա խոսքով, թուրքական կողմը նախ «ահաբեկիչներից կմաքրի Թել-Ռիֆաթ և Մանբիջ շրջանները»։ Հիմնական նպատակ է նա համարել է 30 կմ-ով անվտանգության գոտու ընդլայնումը, որը ստեղծվել է 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո։