Երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել՝  նետվելով շենքի տանիքից
copy image url

Երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի տանիքից

Ներքին 2 տարի առաջ - 11:15 03-06-2022
Հունիսի 2-ին` ժամը 22:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի տանիք․ առկա է ինքնասպանություն գործելու վտանգ, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ քաղաքացի Ա․ Ս․-ն (ծնված 1999 թ.) փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի տանիքից։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։