23-ամյա աղջիկը փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործել․ պատճառը հարազատ քեռին է․ shamshyan.com
copy image url

23-ամյա աղջիկը փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործել․ պատճառը հարազատ քեռին է․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:37 20-02-2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Նույն մարզի բնակիչ, 23-ամյա Մարիամ Վ․-ն փետրվարի 18-ին իր բնակության վայրում գտնվող կամրջից փորձել է ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարիամ Վ․-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների կողմից, որից հետո Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել են հանգնամանքները։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Մարիամ Վ․-ին փորձել են իր կամքին հակառակ ամուսնացնել Տավուշի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Պ․-ի հետ, սակայն աղջիկը չի ցանկացել, բայց նրա քեռին հորդորել և ստիպել է, որ նա պետք է ամուսնանա, ու աղջիկն էլ այդ ամենից դրդված՝ փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով՝ ինքնասպանություն գործել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված