Ֆուտբոլ. Ազգերի լիգայի խաղարկությունում կայացան մի շարք հանդիպումներ
copy image url

Ֆուտբոլ. Ազգերի լիգայի խաղարկությունում կայացան մի շարք հանդիպումներ

Սպորտ 2 տարի առաջ - 02:47 03-06-2022
Մեկնարկել է ֆուտբոլի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 2022/23թ. մրցաշարը։

Առաջին տուրի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ։ Խաղային օրվա կենտրոնական մրցավեճը Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև էր. խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։ Ալվարո Մորատայի գոլին պատասխանել է Ռիկարդու Հորտան։

А լիգայի միևնույն՝ 2-րդ խմբում Չեխիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ընտրանուն։

C լիգայի ամենախոշոր հաշիվը գրանցվել է Վրաստան - Ջիբրալթար խաղում. վրացիները հաղթել են 4։0 հաշվով։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված է B լիգայի առաջին խմբում, հունիսի 4-ին հյուրընկալելու է Իռլանդիայի ընտրանուն։ Մեր ընտրանու հետ միևնույն խմբում են ընդգրկված նաև Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականները։

Ամենից շատ դիտված