Ամերիկայի գավաթի խաղարկությունում գրանցվել է COVID-19-ի 41 դեպք
copy image url

Ամերիկայի գավաթի խաղարկությունում գրանցվել է COVID-19-ի 41 դեպք

Սպորտ 3 տարի առաջ - 14:25 15-06-2021

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ 2021 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի 41 դեպքի է գրանցվել:

Բրազիլիայում անցկացվող մրցաշարում իրականացվել է 2927 փորձարկում: 31 դրական թեստ գրանցվել է ֆուտբոլիստների և պատվիրակության, 10 դեպք՝ Ամերիկայի գավաթում աշխատող անձնակազմի մոտ, գրում է LANCE-ն։

Վենեսուելայի ազգային հավաքականը հաղորդել է COVID-19-ի 13 դեպքերի մասին: Դրական թեստերի մասին են հայտնել նաև Բոլիվիայի, Կոլումբիայի և Պերուի ազգային հավաքականները:

Ի սկզբանե Ամերիկայի գավաթը պետք է անցկացվեր Կոլումբիայում և Արգենտինայում, բայց մրցաշարի մեկնարկից երկու շաբաթ առաջ այն տեղափոխվեց Բրազիլիա: