Անհաջող օր ծանրամարտի Հայաստանի հավաքականի համար
copy image url

Անհաջող օր ծանրամարտի Հայաստանի հավաքականի համար

Սպորտ 2 տարի առաջ - 01:51 03-06-2022
Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը հաջող չի դասավորվել հայ մարզիկների համար։

Տղամարդկանց պայքարի 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Նա երկամարտի 365 կգ արդյունք է գրանցել, իսկ պոկում վարժությունում 174 կգ-ով վաստակել է փոքր արծաթե մեդալ։ Նա պոկում վարժության ընթացքում վնասվածք ստացավ։

Նույն քաշային կարգում մրցահարթակ դուրս եկավ նաև Վարդան Մանուկյանը։ Նա պոկեց 160 կգ, այնուհետև ձախողեց 5 կգ ավելի ծանրաձողին մոտեցումները։ Հրում վարժությունը նա տապալեց՝ երեք անգամ չկարողանալով բարձրացնել 200 կգ կշռող ծանրաձողը։

Կանանց 76 կգ քաշային կարգում հանդես եկավ Տաթև Հակոբյանը։ Հայ ծանրորդուհին պոկում վարժությունում 104 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում Հակոբյանը բարձրացրեց 120 կգ-անոց ծանրաձողը, սակայն մրցավարները խախտում նկատեցին. արդյունքում նա 0 ստացավ։

Ամենից շատ դիտված