ՌԴ-ում օրինախախտ ուղևորների դեմ ինքնաթիռներում  ձեռնաշղթաներ և գոտիներ կօգտագործվեն
copy image url

ՌԴ-ում օրինախախտ ուղևորների դեմ ինքնաթիռներում ձեռնաշղթաներ և գոտիներ կօգտագործվեն

Ավելին 2 տարի առաջ - 22:32 02-06-2022
Ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների անձնակազմերը կարգազանցների դեմ կարող են օգտագործել հատուկ միջոցներ՝ պլաստիկ ձեռնաշղթաներ և նեյլոնե գոտիներ։

Որոշումն ուժի մեջ է լինելու 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2028 թվականի սեպտեմբեր: Այն կարգավորում է անձնակազմի գործողությունների կանոնները՝ օդանավում ուղևորների կողմից ապօրինի գործողությունների դեպքում։

Նախքան հատուկ սմիջոցներ օգտագործելը, պետք է փորձել հանգստացնել ուղեւորին այլ կերպ։ Մասնավորապես, օրինախախտի հետ պետք է փորձի խոսել օդանավի հրամանատարը։

Ամենից շատ դիտված