Մեր գործընկերներին խորհուրդ կտամ վերադառնալ խորհրդարան, իշխանափոխություն չի լինի․ Ռոմանոս Պետրոսյան
copy image url

Մեր գործընկերներին խորհուրդ կտամ վերադառնալ խորհրդարան, իշխանափոխություն չի լինի․ Ռոմանոս Պետրոսյան

Ներքին 2 տարի առաջ - 18:02 02-06-2022
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, վստահություն հայտնեց, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու, որովհետև ընդդիմության ակցիաներին մարդ չի գնում, հասարակություն անմասն է։

«Հայաստանում, առանց ժողովրդի մասնակցության, առանց ժողովրդի կամքի իրացման որևէ քաղաքական գործընթաց, այդ թվում՝ ընդհուպ իշխանափոխություն, անհնար է։ Ես մեր գործընկերներին խորհուրդ կտամ վերադառնալ խորհրդարան», - ասաց Պետրոսյանը:

Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Ռոմանոս Պետրոսյանն ասաց․ «Ես, իմ կարգավիճակով պայմանավորված, քաղաքական զսպվածություն պիտի դրսևորեմ ու այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են որոշակիորեն ներգործել բանակցային գործընթացի վրա, բնականաբար, կաշկանդված եմ ու չեմ կարող ինձ թույլ տալ»: