Մտա լաբորատորիայի հետևի սենյակ, իմ` դպրոցի տարիների մաշված աքսեսուարներն էին. Փաշինյանը՝ Անդրեասյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:14 02-06-2022
Կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հանրակրթության բովանդակային բարեփոխումների սկսված գործընթացով հաջորդ տարի հաստատվելու են հանրակրթության նոր չափորոշիչներ, որտեղ առանձնահատուկ նշանակություն ունի բնագիտական և ճարտարագիտական առարկաների կրրթության որակի բարձրացումը.

«Առարկայական չափորոշիչների բարձրացման համար արվել են փորձարկումներ Տավուշի մարզի բոլոր դպրոցներում։ Մենք աջակցում ենք փորձարկման գործընթացին, մասնավորապես լաբորատորիաների գնման մասին է խոսքը, որի շրջանակներում պարզ է դարձել, որ որոշակի գումարային խնդիր ունենք, 1,4 մլն եվրոյով ավելացրինք սկզբնապես նախատեսված 2,6 մլն եվրոն։ Լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծման համար նախատեսված գումարը 4,1 մլն եվրո է, որով Տավուշի մարզի լաբորատոր բոլոր ենթակառուցվածքները կծածկենք ֆիզիկա, քիմա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաների համար։ Տավուշում փորձարկվում է նոր առարկա՝ թվային գրագիտություն և համակարգչային գիտություն, որ ուսուցանվում է երկրորդ դասարանից սկսած»։

Փաշինյանն ասաց. «ՀՀ բոլոր դպրոցները պետք է ապահովված լինեն լաբորատորիաներով. Տավուշի մարզից ենք սկսում։ Մի քանի դպրոցներ եմ մտել, իմ դիտարկումներն եմ ուզում անել հետևյալի մասին։ Պետք է ընդգծեմ, որ տեսել եմ լաբորատորիաները, որ դրանք բոլորովին նոր միջավայր են ձևավորել։ Բայց բոլորովին վերջերս մի միջադեպ եղավ, երբ ես մտա լաբորատորիայի հետևի սենյակ, որտեղ պահվում են աքսեսուարները, ես տեսա, որ այնտեղ մենք խնդիր ունեինք. խոսքը մանեկենների, պլակատների մասին է։ Իմ՝ դպրոցի տարիների աքսեսուարներն էին, որոնք ակնհայտորեն մաշված էին, որոնք դուրս են մեր ընդհանուր պայմանավորվածությունից»։

Մանրամասն՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում