Մարզչական փոփոխություն «Արարատում»
copy image url

Մարզչական փոփոխություն «Արարատում»

Սպորտ 2 տարի առաջ - 22:59 01-06-2022
«Արարատը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի հեռանալու մասին։ Երիտասարդ մասնագետի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է։

Նույն օրը երևանյան ակումբը հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ «Արարատի» մարզչական ղեկը ստանձնեց Արամ Ոսկանյանը։

Որպես գլխավոր մարզիչ՝ նա աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:

Ոսկանյանը պայմանագրի ստորագրումից հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին․

«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Պարոն Ղարաբաղցյանի հետ այսօր շրջեցինք բազայում... հիանալի բազա է և բոլոր պայմանները կան լավ արդյունք ցույց տալու համար»,- նշել է Արամ Ոսկանյանը։

Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:

Ամենից շատ դիտված