Հայաստանը Sputnik V-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել․ ՀՀ առողջապահության նախարարություն
copy image url

Հայաստանը Sputnik V-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել․ ՀՀ առողջապահության նախարարություն

Ներքին 3 տարի առաջ - 21:52 19-06-2021

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ)»,- հայտնում են նախարարությունից:

Նախարարությունից հայտնում են, որ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով և CoronaVac-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պետք է նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ն:

Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի