Երկուշաբթի օրը զոհվածների հարազատները կհանդիպեն Քյարամյանի հետ
copy image url

Երկուշաբթի օրը զոհվածների հարազատները կհանդիպեն Քյարամյանի հետ

Ներքին 2 տարի առաջ - 12:59 01-06-2022
«Քննիչը ասում է՝ մենք տեղյակ չէինք, որ դուք գալիս էիք, ասում է՝ պետք է տեղյակ պահեիք, նոր գայիք։ Երկուշաբթի գալու ենք պատասխանի հետևից»։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի հետ հանդիպումից հետո ասաց զոհված զինծառայողների հարազատներից մեկը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում քրեական գործով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի, Փաշինյանը կանչվի հարցաքննության և կալանավորվի։ Հիշեցնենք նաև, որ Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել, ուղարկել էր ՔԿ։