ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը՝ ամսագրի շապիկին
copy image url

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը՝ ամսագրի շապիկին

Ավելին 2 տարի առաջ - 23:23 31-05-2022
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի կինը լուսանկարվել է Harper's Bazaar-ի շապիկի համար։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են հրապարակման սոցցանցերի պաշտոնական օգտահաշիվներում։

70-ամյա Ջիլ Բայդենը Harper's Bazaar-ի շապիկին հայտնվել է մուգ կապույտ կոստյումով՝ բաղկացած բաճկոնից և ծնկներից ներքև կիսաշրջազգեստից, համապատասխան գույնի կոշիկներով։ Նկարահանումների ժամանակ Միացյալ Նահանգների առաջին տիկինը փոխել է ևս երկու զգեստ՝ ձյունաճերմակ և մանուշակագույն։

Նկարահանումները տեղի են ունեցել Ֆիլադելֆիայի Հին քաղաքում, որտեղ ծնվել է Ջո Բայդենի կինը, մասնավորապես խորհրդանշական վայրերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների առաջին բանկում և Jim's South St. ռեստորանում, որտեղ Ջիլ Բայդենը եկել է շապիկով և ջինսե տաբատով:

«Ես կին եմ, որը սիրում է աշխատել։ Ես հասկանում եմ կանանց պահանջմունքը՝ ունենալ իրենց սեփականը: Ես դա անդադար ասում եմ իմ աղջկան՝ անկախ եղիր, անկախ եղիր: Իսկ իմ թոռնուհիներին սովորեցնում եմ, որ նրանք պետք է ամուր կանգնեն ոտքերի վրա»,- ասել է նա հարցազրույցում:
.

Ամենից շատ դիտված