Գևորգ Ղազարյանը հեռացավ «Փյունիկից»
copy image url

Գևորգ Ղազարյանը հեռացավ «Փյունիկից»

Սպորտ 2 տարի առաջ - 21:32 31-05-2022
«Փյունիկից» հեռացել է ավագ Գևորգ Ղազարյանը։ Ֆուտբոլիսիտի և ակումբի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնության խզվել է, հայտնում է նորընծա չեմպիոնի պաշտոնական կայքը։

Ղազարյանը նախորդ ամռանը 10-ամյա դադարից հետո էր վերադարձել հարազատ ակումբ։ Հայկական ֆուտբոլի 34-ամյա վետերանն ավարտված մրցաշրջանում 17 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Գևորգը հրաժեշտի խոսք է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

««Փյունիկի» սիրելի երկրպագուներ, ֆուտբոլիստներ, աշխատակազմ և ղեկավարություն՝ եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին:

2021թ.-ին միանալով «Փյունիկին», ջանք ու եռանդ չեմ խնայել լավագույնս հանդես գալու և «Փյունիկի» գույները բարձր պահելու համար, ինչի արդյունքը եղավ առաջնությունում տարած հաղթանակը և չեմպիոնական գավաթը կրկին հարազատ վայր վերադարձնելը:

Շնորհակալ եմ պարոն Սողոմոնյանին՝ ինձ իմ հարազատ ակումբ հրավիրելու և վստահության համար:
Շնորհակալություն աշխատակազմին հիանալի ընդունելության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
Շնորհակալություն երկրպագուներին անմնացորդ աջակցության և վստահության համար, որի պակասը ես չեմ զգացել:

Միասին մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք ենք և կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին:
Սա դեռ վերջը չէ: Ֆուտբոլային աշխարհը փոքր է և մենք դեռ կհանդիպենք:
Եվս 1 անգամ շնորհակալություն եմ հայտնում և հաջողություն մաղթում «Փյունիկին» ապագայում:

Լավագույն մաղթանքներով՝ Գևորգ Ղազարյան»:

Ամենից շատ դիտված