Ուղիղ եթեր

Հասել եք նրան, որ մեր Արցախը անվանում են Ղարաբաղի շրջան. Հայկ Մամիջանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:41 31-05-2022
Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Երթից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում ասաց, որ անցնող օրերին մեր ամբողջ ներքաղաքական կյանքը պտտվում է երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունների շուրջ, ու այդպես էլ պետք է լինի, որվհետև ներքաղաքական կյանքը պետք է պտտվի ներքաղաքական օրակարգի շուրջ. «Մենք խոսում ենք, որ ՀՀ-ն պարտավոր է աջակցել Արցախի ինքնորոշմանը, ու ֆիքսում ենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բայց ինչո՞ւ ենք դա անում, ո՞նց ենք միանշանակ բաներ ասում, եթե բոլորդ վախենում եք արտաբերել այդ միտքը։ Արդեն մեկ տարի է, ինչ ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի միջազգային կառույց չի խոսում։ Դուք հասցրել եք նրան, որ խոսում են Արցախում բնակվող էթնիկ հայերի իրավունքների մասին, խոսում են նրա մասին, որ մեր Արցախն անվանում են Ղարաբաղի շրջան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»